Հայտարարվեց Թումոյի նոր մարզային ծրագրի` Թումո-տուփի մեկնարկը (Տեսանյութ և լուսանկարներ)
Երեկ՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երևանյան գլխամասում հայտարարվեց Թումոյի նոր մարզային «Թումո-տուփ» ծրագրի մեկնարկը, ինչպես նաև Դիլիջանում կրթական ծրագրի ընդլայնումը:
Միջոցառման ընթացքում փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց Տավուշի մարզպետարանի հետ` Բերդ քաղաքում տեղադրվող առաջին Թումո-տուփի տրանսպորտային աջակցության
վերաբերյալ: Միջոցառմանը ներկա էին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ներկայացուցիչներ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ԱԺ-ից, մարզպետարաններից և համայնքապետարաններից: