Երեւանի Հակոբ Հակոբյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին
Հուլիսի 1-ին, ժամը 20:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հակոբ Հակոբյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին (բանալին ներսից փականի մեջ է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ խոհանոցի հատակին հայտնաբերել Վ.Ա.-ի (ծնված 1966 թ.) դին: