ԵՊՀ ուսխորհրդի նախագահին հրավիրել են հարցաքննության
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ, ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանին այսօր՝ հուլիսի 1–ին հրավիրել են քննչական կոմիտե հարցաքննության։ Տեղեկությունը հասատեցին նաև քննչական կոմիտեից, հավելելով, որ հարցաքննության են հրավիրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ ԵՊՀ–ին պատկանող Հյուրերի տան վաճառքի հետ կապված։