Ժակլին Քենեդիի կալվածքը վաճառվում է 65 մլն դոլարով
ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդիի դուստր Քերոլայնը վաճառում է մոր կալվածքը: Այս մասին հայտնում է CNN-ը:
Հաղորդման համաձայն՝ Քենեդի ընտանիքը տունը, որտեղ երեք սերունդ է մեծացել, վաճառում է 65 մլն դոլարով:
Ինչպես նշվում է, տարածքը ավելի քան 1900 քառակուսի մետր է:
Ժակլին Քենեդին 1979 թվականին կալվածքը գնել է 1 մլն դոլարով: