Զվարթնոցի ոստիկանները բերման են ենթարկել հետախուզման մեջ գտնվող Թուրքմենստանի քաղաքացու
Հունիսի 28–ին, ժամը 7–ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Ստամբուլ–Երեւան չվերթի ժամանումից հետո, բաժին են բերման ենթարկել Թուրքմենստանի Հանրապետության 42–ամյա քաղաքացու։
Նա ապրիլի 5–ից Թուրքմենստանի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության, հապշտակության կամ ապօրինի յուրացման մեղադրանքներով՝ խափանման միջոցը կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ–ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին եւ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի դատախազին։ Բերման ենթարկվածը տեղափոխվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։