Դիլիջանում գիշերով երկուսով մտել են խանութ, գողացել ծխախոտ ու փող
Մայիսի 3-ին հաղորդվել էր, որ գիշերը, տեխնիկական միջոցներով բացելով Դիլիջանում գործող մի մթերային խանութի մուտքի դուռը, գողացել էին ծխախոտ, դրամարկղից եւ վճարման տերմինալից՝ գումար: Պատճառվել էր 550 հազար դրամի վնաս:
Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:
Տավուշի մարզային վարչության եւ Դիլիջանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 26-ին բաժին է հրավիրվել Չարենցավան քաղաքի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ: Նա խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը՝ իր ծանոթի հետ:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցակցին հայտնաբերելու ուղղությամբ: