Նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից կդառնա 68 հազար դրամ. նախագիծը կներկայացվի ԱԺ (Տեսանյութ)
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում որոշեց հավանություն տալ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
Զեկուցող Գեմաֆին Գասպարյանը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի և Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձի չափը սահմանել 55 հազար դրամի փոխարեն 63 հազար, այնինչ կառավարությունն առաջարկում է, որ այն սահմանվի 68 հազար դրամ:
Մանրամասն՝ տեսանյութում: