ԱՎԾ-ի տվյալներով՝ ՀՀ-ում կանանց միջին աշխատավարձը ցածր է տղամարդկանց աշխատավարձից 32,5 տոկոսով. «Հայաստանի Հանրապետություն»
«Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում կանանց միջին աշխատավարձը ցածր է տղամարդկանց աշխատավարձից 32,5 տոկոսով, թեև բարձրագույն կամ հետբուհական կրթություն ունեն զբաղված կանանց 30,3%-ը, իսկ տղամարդկանց՝ 28,1%-ը: Հայաստանի համախառն ներքին արդյունքի տարեկան ցուցանիշում առնվազն 50-60 մլն դոլար կորուստ ենք ունենում կանանց ներուժի ոչ հավասարաչափ բաշխման արդյունքում: Ինչո՞ւ են կանայք ավելի ցածր վարձատրվում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը չժխտեց, որ գուցե մասնավոր հատվածում լինեն աշխատավարձերի վճարման տարբերակումներ կանանց և տղամարդկանց միջև, սակայն պետական համակարգում, ըստ նրա, աշխատավարձերը հաստատվում են օրենքով և հստակ սահմանված է տվյալ հաստիքում աշխատողի աշխատավարձը:
Աշխատաշուկայում աշխատավարձերի տարբերությունը, ըստ նրա, ավելի շուտ պայմանավորված է ոչ թե սեռային գործոնով, այլ զբաղեցրած հաստիքներով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: