ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի նոր նշանակումը
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից Operativ.am լրատվականին հաղորդում են, որ ԱՀ Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունիսի 26-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար:
Արշավիր Ղարամյանը ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից: