Հունիսի 26-ը խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է
Հունիսի 26-ը խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է: Օրվա նպատակն է արմատախիլ անել խոշտանգումներն ու ապահովել Կոնվենցիայի արդյունավետ ֆունկցիոնալությունը, որն ուժի մեջ է մտել 1987 թվականի հունիսի 26-ին:
Խոշտանգում նշանակում է ցանկացած գործողություն, որով որևէ անձի դիտավորությամբ պատճառվում է մարմնական կամ բարոյական ցավ կամ տառապանք՝ նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն կորզելու, այն գործողության համար պատժելու, որը կատարել կամ կատարման մեջ կասկածվում է նա կամ երրոդ անձը, կամ նրան կամ երրորդ անձին վախեցնելու կամ հարկադրելու նպատակով, կամ ցանկացած տեսակի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով: