«Ինձ ասաց՝ ուզում ենք քեֆ անենք, ասեցի՝ հայաթում կանեք».Ջրանցքն ընկած 9-ամյա տղայի մայրը 5-րդ երեխային է սպասում
Նախօրեին Հրազդանում ջրանցքն ընկնելու հետեւանքով մահացած 9-ամյա տղան՝ Նարեկ Գալստյանը, Հրազդանի Միկրոշրջան թաղամասից էր:
Նարեկը տան միակ տղան էր, երեխաներից մեծը: Բացի նրանից, ընտանիքում եւս երեք աղջիկներ կան: Մայրը՝ Քրիստինեն, այժմ սպասում է 5-րդ երեխային:
Նարեկի ծնողները մանկատան սաներ են եղել: Հետո ամուսնացել են եւ տեղափոխվել՝ ապրելու Հրազդան քաղաք:
Հիշեցնենք, որ Նարեկի մայրը՝ Քրիստինեն, օրվա հացը վաստակում էր Միկրոշրջանի շուկայում մաքրություն անելով: Ամուսինը մեկնել էր արտագնա աշխատանքի: Այժմ երկրից դուրս է, վաղը պիտի վերադառնա:
Մահացած երեխայի մայրն այսօր Կոտայքի մարզպետարան էր գնացել եւ դիմում գրել երեխայի հուղարկավորության ծախսերը հոգալու համար: