Դաժան վթար Արագածոտնում. հոր մահվան տարելիցի օրը ավտովթարի հետեւանքով մահացել է 29-ամյա որդին
Արագածոտնի մարզում, այսօր՝ հունիսի 25-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 06։40-ի սահմաններում Գյումրիի բնակիչ՝ 29-ամյա Գևորգ Մկրտչյանը իր վարած Toyota մակնիշի 02 PP 050 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59 կմ հատվածում, դեպի Գյումրի ընթանալիս բախվել է նոր կառուցվող ճանապարհի բետոնե մի քանի արգելապատնեշների և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա հայտնաբերել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները:
Դեպքի վայր են ժամանել մահացածի հարազատները, ընկերներն ու բարեկամները, որոնք ասում էին, որ այսօր մահացածի հոր մահվան տարելիցն է: