Հայկական ավտոբուսին գիշերվանից թույլ չեն տալիս անցնել ռուս–վրացական սահմանը
Հունիսի 22–ին Մոսկվայից դուրս եկած հայկական ավտոբուսին շուրջ 8 ժամ է թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը։
Հայկական «Ավազառ բուս» ուղևորափոխադրող ընկերությանը պատկանող ամվտոբուսին Վերին Լարսի անցակետում կանգնեցրել են վրացի սահմանապահները։ Ավտոբուսում կա 48 ուղևոր՝ այդ թվում 13 երեխա։
Նախնական տեղեկություններով՝ վրացի սահմանապահները հայ վարորդի մոտից կասկածելի իր են հայտնաբերել, ինչից հետո քաղաքացիներին իջեցրել են, իսկ ավտոբուսը տեղափոխել զննության։ Այս պահին քաղաքացիները սպասում են հայկական կողմի օգնությանը։
Խնդրի կապակցությամբ News.am–ը մեկնաբանություն խնդրեց «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերությունից, սակայն ընկերության մենեջեր Միհրան Մովսիսյանը հայտնեց, որ տեղյակ չէ ստեղծված իրավիճակից։