Բեռլինում նավի ուղևորները վնասվածքներ են ստացել կամրջի վրա միզող տղամարդու պատճառով
Բեռլինում նավի ուղևորները վնասվածքներ են ստացել կամրջի վրա միզող տղամարդու պատճառով, հաղորդում է BBC-ը:
Անհայտ տղամարդն իր կարիքներն է հոգացել Յաննովից կամրջի վրա, երբ զբոսաշրջիկների տեղափոխող նավ է անցել:
Զբոսաշրջիկներից մի քանիսը՝ տեսնելով տղամարդուն, զարմանքից վեր են թռել և հարվածել կամրջին, որի տակով անցնում էին:
Արդյունքում 4 մարդ հիվանդանոց է տեղափոխվել գլխի վնասվածքով:
Դեռևս հայտնի չէ, թե արդյոք տղամարդուն տուգանել են կամ բերման ենթարկել: Սոցցանցերում տղամարդու արարքը քննադատել են:
«Կենդանաբանական այգում կենդանիներն իրենց ավելի լավ են պահում»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը: