Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի սկզբնամասում այրվել է մոտ 10 հա բուսածածկ տարածք
Հունիսի 22-ին, ժամը 18:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի սկզբնամասում: Պարզվել է, որ այրվում է մոտ 10 հա բուսածածկ տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից:
Հունիսի 23-ին, ժամը 05:20-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է ժամը 11:00-ին:
Այրվել է մոտ 10 հա բուսածածկ տարածք: