Բրիտանացի մոդելը «սոցիալական փորձ» է կատարել՝ մերկ շրջելով քաղաքում (լուսանկարներ)
Մոդել 25-ամյա Ջեյդ Լյուիսը թափանցիկ հագուստով շրջել է Լոնդոնի փողոցներում՝ գրում է The Sun-ը:
Մոդելի ոգևորության աղբյուրը վիետնամցի մոդել Նգոկ Թրինն է եղել, որ Կաննի կինոփառատոնում հայտնվել էր թափանցիկ սև զգեստով և առաջացրել իշխանությունների զայրույթը։
Բրիտանացի մոդելը հագել է Թրինի զգեստի տարբերակը և քայլել Լոնդոնի փողոցներում։ Սկզբում նրա շուրջը հավաքվել են զբոսաշրջիկները և խնդրել սելֆի անել։ Նրանցից մեկը նույնիսկ շփոթել է մոդելին Քիմ Քարդաշյանի հետ։ Այնուհետև նրան է մոտեցել մի 55-ամյա կին դստեր հետ և հաճոյախոսություններ շռայլել մոդելին, ինչը նրան ինքնավստահություն է ներշնչել։
Մարդկանց արձագանքը ընդհանուր առմամբ ուրախացրել է մոդելին․ նրանք բոլորն էլ բարեհամբույր կատակել են և հաճոյախոսել։