Վրացական ավիաընկերությունները երկուշաբթի կարող են ծանուցում ստանալ՝ դեպի Ռուսաստան թռիչքների արգելման մասին
Վրացական ավիաընկերությունները երկուշաբթի կարող են ծանուցում ստանալ՝ դեպի Ռուսաստան թռիչքների արգելման մասին, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը:
Ըստ տեղեկությունների՝ երկուշաբթի «Ռոսավիացիա»-ն խորհրդակցություն կանցկանի, որից հետո համապատասխան նամակները կուղարկվեն վրացական ավիաընկերություններին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հրամանագիր էր ստորագրել, որով ռուսական ավիաընկերություններին արգելվում է դեպի Վրաստան թռիչքների իրականացնել 2019թ. հուլիսի 8-ից: Տեղեկությունը հրապարակվել էր Կրեմլի պաշտոնական կայքում: