Մարմարաշենում գործող խոզաբուծարանի դեմ կազմակերպվող բողոքի ակցիաների հետևում Արարատի մարզպետի ազգականն է. «Ժամանակ»
«Մարմարաշենում գործող խոզաբուծարանի դեմ կազմակերպվող բողոքի ակցիաների հետևում կանգնած է գյուղապետ Էդուարդ Հակոբյանը, ով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ազգականն է և գործում է նրա հովանավորությամբ:
Հակոբյանն ինքն է բոլոր նորմատիվները խախտելով՝ 70 տարուց ավելի գոյություն ունեցող ֆերմայի շրջակայքի հողերը վաճառել: Հիմա էլ ուզում է զավթել 4,5 հա տարածք զբաղեցնող ֆերման, որին տիրանալու անհաջող փորձեր նախկինում էլ է արել: Հակոբյանին թվում է, թե ճանապարհ փակելով՝ իրեն կհաջողվի սեփականության ապօրինի վերաբաշխում իրականացնել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթին այսօրվա համարում: