Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին հուղարկավորել են Կահիրեում
Այսօր՝ հունիսի 18-ին, Կահիրեի արեւելյան մասում հուղարկավորել են Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին, հաղորդում է Life-ը:
«Հոգեհանգստյան աղոթքն արտասանվել է բանտի հիվանդանոցում», — ասել է երկրի նախկին առաջնորդի փաստաբան Մոնեյմ Աբդել Մաքսուդը:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախկին նախագահը մահացել էր հունիսի 17-ին դատարանի դահլիճում, որտեղ լրտեսության մասին գործով որպես գլխավոր մեղադրյալ էր ներկայացել: Բանտում հետազոտության ժամանակ Մուրսիի մոտ առողջական խնդիրներ չէին հայտնաբերել: Տեղական ԶԼՄ-ի տվյալներով՝ պետության նախկին ղեկավարը մահացել է սրտի նոպայից: