Տարվա ընթացքում հինգ ամիս արև չտեսնող քաղաքի բնակիչները գտել են այդ բացը լրացնելու հնարը (ֆոտոշարք)
Նորվեգիայի Ռյուկան քաղաքի բնակիչներին կարելի էր միայն ցավակցել․ սեպտեմբերից մինչև մարտ ամիսը նրանք արև չէին տեսնում։ Պատճառը քաղաքի անհաջող դիրքն է․ այն շրջապատված է լեռներով և գտնվում է ցածրադիր վայրում՝ գրում է Bored Panda-ն։
1913թ․ քաղաքի հիմնադիր Սամ Էյդեն գաղափար հղացավ լեռների գագաթին հայելի տեղադրելու։ Անցյալ դարի սկզբին, իհարկե, այդ գաղափարը դժվար իրագործելի էր։ Իսկ ահա 2013թ․ այդ հայելիները տեղադրվեցին։ Դրանց միջոցով արևի լույսը ուղղվում է քաղաքի գլխավոր հրապարակին։ Բնակիչների ինքնազգացողությունը և տրամարդրությունը միանգամից բարձրացել է։