Սիփան Մելքոնյանի ընտանիքին Կոտայքի մարզպետարանը 100 հազար դրամի սոցիալական աջակցություն է տրամադրել
Հունիսի 1-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացած ժամկետային զինծառայող Սիփան Մելքոնյանի ընտանիքին Կոտայքի մարզպետարանի կողմից սոցիալական աջակցություն է տրամադրվել: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետի օգնական Գեւորգ Առուստամյանը:
Նա նշեց, որ մահացած զինծառայողցի ընտանիքին 100 հազար դրամի աջակցություն է տրամադրվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը:
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ ՊԲ զինծառայող Սիփան Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել, հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի մահվան վրեժն առնող զինծառայողներին: