Կրակել են Լուսահովիտի 35-ամյա համայնքապետի վրա. նրա վիճակը կայուն է
Տավուշի մարզի Լուսահովիտի համայնքապետ 35-ամյա Գրիգոր Սարհատյանը երեկ` հունիսի 14-ին, հրազենային վնասվածք է ստացել: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ Իջեւան քաղաքում, վիչաբանությունից հետո Իջեւանի քաղաքացին հրազենով կրակել է համայնքապետի վրա:
«Գրիգոր Սարհատյանը այժմ գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ում, նրա վիճակը կայուն է»,- ասաց մարզպետը` նժշելով, որ ինքը չի ցանկանում գնահատականներ տալ կատարչվածին, իրավապահները կպարզեն կատարվածի հանգամանքները: