Այսօր զոհված զինծառայողը 20 օրից զորացրվելու էր
Այսօր՝ հունիսի 13-ին, Արցախում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արտյոմ Խաչատրյանը Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքից էր, 20 օրից զորացրվելու էր: Այս մասին հայտնում են Վայոց ձորի մարզի զինվորական կոմիսարիատից։
Մալիշկայի համայնքապետ Գարիկ Նազարյանն էլ ասաց, որ մահացած զինծառայողն ունի ավագ եղբայր եւ քույր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: