ԲԴԽ ևս մեկ անդամ հրաժարականի դիմում ներկայացրեց
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է գրել։
Այս մասին տեղեկատվություն է հրապարակել ԲԴԽ-ի ֆեյսբուքյան էջը, որին կից ներկայացվել է նաև հրաժարականի դիմումը:
Ըստ դիմումի՝ ԲԴԽ անդամը նպատակահարմար չի համարել մասնակցել նաև ԲԴԽ խորհրդի նիստում իր հրաժարականի քննարկմանը:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, երկու շաբաթ անց՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը: Ներկա պահին ԲԴԽ անդամների թիվը 6–ն է։