Ֆիլիպն ո՞ւր, պլագիատն ո՞ւր․ Կիրկորովը ոստիկանություն է դիմել
Ռուսական էստրադայի փոփ արքա Ֆիլիպ Կիրկորովը հոգնել է պլագիատի վերաբերյալ Դիդյե Մարուանիի մեղադրանքներից։ Այժմ Ֆիլիպ Կիրակորովը ցանկանում է պատժել բոլորին, ովքեր իր մասին զրպարտություն են տարածել։ Ֆրանսիացի երաժիշտին մինչը մեկ մլն ռուբլու չափով տուգանք է սպառնում։
Երեք տարի առաջ ֆրանսիացի կոմպոզիտոր Դիդյե Մարուանին կոնֆլիկտ է սկսել Ֆիլիպ Կիրկորովի հետ։ Space խմբի առաջնորդը սկսել է ապացուցել, որ փոփի արքայի «Жестокая любовь» ռուսալեզու երգը իր «Symphonic Space Dream» կոմպոզիցիայի պլագիատն է։ Ֆիլիպը հոգնել է պահանջներից եւ հաղորդում է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր վարչություն։
Փաստաթղթում նա խնդրում է հետաքննություն անցկացել, ինչպես նաեւ պատժել զրպարտության տարածման մեղավորներին։ Նրանց շարքում, ովքեր տարածել են Ֆիլիպ Կիրակորովի պատիվն արատավորող տեղեկատվությունը, մի քանի հրատարակություն է եղել։ Դրանցից մեկում նույնիսկ տեղի է ունեցել Մարուանիի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա Կրիկորովին մեղադրել է հեղինակային իրավունքների խախտման մեջ եւ գործածել «պլագիատ» բառը։
Փաստաբաններ Ալեքսանդր Դոբրովսկին եւ Մարինա Դուբրովսկական, որոնք ներկայացնում են ռուս երգչի շահերը, հայտնել են, որ «Жестокая любовь» երգն արդեն իսկ ենթարկվել են փորձաքննության։ Երեք տարի առաջ Մարուանիի փաստաբանները դիմել է ՆԳՆ՝ պլագիատի դեպքով քրեական գործ հարուցելու մասին հայտարարությամբ։ Այդ ժամանակ քննիչներն անցկացել են փորձաքննությունը։ Հետազոտությունն ապացուցել է՝ պլագիատ չկա։