«Ամերիաբանկը» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր գործընկերն է (տեսանյութ)
«Ամերիաբանկում» տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և «Ամերիաբանկի» համագործակցության մասին պայմանագրի ստորագրման արարողությունը:
«Ամերիաբանկը» միացավ ֆուտբոլի ֆեդերացիային որպես գլխավոր գործընկեր: Պայմանագրի ստորագրումը սկիզբ դրեց ֆեդերացիայի և բանկի միջև համագործակցությանը, որը շարունակվելու է մինչև 2021թվականը: Ընկերությունների ներկայացուցիչները վստահեցնում են, որ այս գործակցությունը խթանելու է Հայաստանում ֆուտբոլի զարգացումը: Բանկի աշխատակիցները մեծ ոգևորությամբ դիմավորեցին նաև Հայաստանի 2018թ. լավագույն ֆուտբոլիստ Մարկոս Պիզզելլիին։