911-ն ամփոփում է անցած շաբաթը
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 3-ից 9-ն
ընկած ժամանակահատվածում գրանցվել է 782 դեպք, որից 498-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 164 կենցաղային կանչ, 409 հրդեհ,
68 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 7 և
տուժել 85 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝
փրկվել 7 քաղաքացի:
Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 85 դեպք, որոնցից 45-ի
դեպքում փրկարարների կողմից օձերը հայտնաբերվել են: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 6 դեպք, որի հետևանքով տուժել է 6 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել
հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: