ՀԿԵ-ն հայտնում է հունիսի 12-ին Երևան-Գյումրի և Գյումրի-Երևան էլեկտրագնացքների ուղերթների չեղարկման մասին
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ Արաքս-Դալարիկ հատվածում կատարվող գծերի կապիտալ վերանորոգման պատճառով չեղարկվում են հունիսի 12-ին՝ ժամը 14:25-ին Երևանի երկաթուղային կայարանից մեկնող №686 Երևան-Գյումրի և 11:55-ին Գյումրիի երկաթուղային կայարանից մեկնող №687 Գյումրի-Երևան էլեկտրագնացքի ուղերթները:
«Ժամը 7:55-ին ու 18:25-ին Երևանից և 7:45-ին ու 18:40-ին Գյումրիից մեկնող Երևան-Գյումրի-Երևան երթուղու մնացյալ էլեկտրագնացքները աշխատելու են առանց փոփոխությունների»,- նշված է հաղորդագրության մեջ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թվականի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: