Գառնիում «Ադեկվադի» անդամի վրա հարձակման ահազանգին արձագանքել է ոստիկանությունը
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել մամուլի տեղեկությունների վերաբերյալ, թե Գառնիում հարձակվել են «Ադեկվադ» ՀԿ անդամ Ազատ Ադամյանի վրա:
«Ահազանգին արձագանքելով՝ ոստիկանությունից անմիջապես կապ են հաստատել Ադամյանի հետ, որը հայտնել է, որ նման բան չի եղել, ինքը այս պահին չի կարող գալ ոստիկանություն և խոստացել է, որ առաջիկայում անպայման կներկայանա՝ բացատրություն տալու: Չնայած դրան՝ հրապարակման հետ կապված ստուգումները շարունակվում են»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Այսօր՝ հունիսի 9-ի վաղ առավոտյան ժամը 6-ին Գառնիում հարձակման է ենթարկվել Ադեկվատների անդամներից մեկը՝ Ազատ Ադամյանը։ Նախ անհայտ անձը հարձակվել է նրա մեքենայի վրա՝ ջարդել, ապա բարձրացել նրա տուն և փորձել է ջարդել տան դուռը։