Պոգբա․ Չեմ հիշում՝ երբ էր այսքան վատ խաղացել Ֆրանսիայի հավաքականը
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան մեկնաբանել է Թուրքիայի հավաքականից կրած պարտությունը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշում։
«Փորձեցի հասկանալ, թե ինչը եղավ այս պարտության պատճառը, բայց պատասխան չգտա։ Մենք պատրաստ էինք Թուրքիայի դեմ խաղին, գիտեինք, որ ամենաբարձր մակարդակի հանդիպում է լինելու, մրցակցի երկրպագուներն էլ առաջ են մղելու թուրք ֆուտբոլիստներին։
Բայց մենք վտանգավոր չէինք, դարպասին չհարվածեցինք, մնացել էինք պաշտպանության խորքում եւ չէինք կարողանում պահեր ստեղծել։ Չեմ հիշում՝ երբ էր այսքան վատ խաղացել Ֆրանսիայի հավաքականը։ Պետք է ամեն ինչ վերլուծել եւ գտնել պատասխան»,- Պոգբայի խոսքը մեջբերում է L'Equipe-ը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը Թուրքիայում պարտվել է 0։2 հաշվով եւ 6 միավորով երկրորդ տեղում է H խմբում։ Առաջատարը Թուրքիան է՝ 9 միավոր։