Քլինթոնն ու Օլբրայթը կվերադառնան իրենց ալմա մատեր
ԱՄՆ նախկին պետքարտուղարներ Հիլար Քլինթոնն ու Մադլեն Օլբրայթը կմասնակցեն պետական ծառայության տարիների թեմային նվիրված քննարկմանը, որը կանցկացվի նրանց ալմա մատերում՝ Ուելլսլիի քոլեջում, հաղորդում է Associated Press-ը:
Երկու քաղաքական գործիչները ծառայել են ԱՄՆ դեմոկրատական կուսակցության վարչակազմում: Նրանք հարազատ քոլեջում կպատմեն, թե ինչպես են իրենց հայրենիքը ներկայացրել արտասահմանում:
Նրանք նաեւ կպատասխանեն մարդու իրավունքների, կանանց, Ուելլսլիի քոլեջում անցկացրած տարիների եւ քոլեջում մթնոլորտ ձեւավորելու հարցում կանանց դերի մասին:
Օլբրայթը սովորել է այդ քոլեջում 1959 թվականին, իսկ Քլինթոնը՝ 1969-ին:
Մադլեն Օլբրայթն ԱՄՆ պատմության մեջ առաջին կին պետքարտուղարն է, ծառայել է Բիլ Քլինթոնի նախագահության, իսկ Քլինթոնը՝ Բարաք Օբամայի նախագահության տարիներին: