Էվերեստ լեռն աղբից մաքրելու ժամանակ դիակներ են հայտնաբերվել
Էվերեստ լեռան վրա հատուկ արշավի շրջանակում 4 դիակներ են հայտնաբերվել եւ ավելի քան 100 կգ աղբ, հաղորդում է Fox News-ը:
Նեպալի տուրիզմի դեպարտամենտում հայտնել են, որ լեռան մաքրման թիմերը Էվերեստի վրա մի քանի շաբաթ են անցկացրել՝ այն մաքրելով փաթեթավորումներից եւ սննդի տարաներից, շշերից եւ դատարկ թթվածնային բալոններից:
Ընդհանուր առմամբ լեռը մաքրել են մոտ 110 կգ աղբից:
Լեռան որոշ մասերում աղբը ծածկված է սառույցի շերտով եւ կարող է հեռացվել միայն սառույցի վրա արտաքին ազդեցության դեպքում:
Լեռան մաքրման արշավի մասնակիցներն անսպասելիորեն հայտնաբերել են 4 դիակ, որոնք նախկինում պատված էին սառույցի շերոտվ:
Դիակները տեղափոխվել են Քաթմանդուի հիվանդանոց:
Վերջին տվյալներով՝ Էվերեստ լեռը բարձրանալու ժամանակ 1953 թվականից մահացել է ավելի քան 300 մարդ: