Համաներումով ազատ արձակվածն ընկերոջ հետ խանութից ծխախոտ է գողացել
Հունիսի 4-ին հաղորդվել էր Վայք քաղաքի Ջերմուկի խճուղում գտնվող խանութից ծխախոտ եւ 80 հազար դրամ գողանալու, մոտ 520 հազար դրամի վնաս պատճառելու մասին:
Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի եւ Վայոց ձորի մարզային վարչությունների ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 6-ին Վայք քաղաքի տարբեր վայրերից բերման են ենթարկվել 34-ամյա մի տղամարդ՝ համաներումով դատարանից ազատված, եւ 27-ամյա մի երիտասարդ: Նրա վարած «ՎԱԶ-21140» մակնիշի մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:
Անձնական խուզարկությամբ համաներվածի ձեռքին հայտնաբերվել է պարկ՝ լցված տարբեր տեսակի ծխախոտներով:
Բերման ենթարկվածները ձերբակալվել են:
Գողոնը վերցվել, փաթեթավորվել եւ կնիքվել է: