Տեղեկատվական արտանետումները վկայում են Հայաստանում կառավարման լուրջ ճգնաժամի մասին. իրավապաշտպան
Տեղեկատվական արտանետումները վկայում են Հայաստանում կառավարման լուրջ ճգնաժամի մասին: Հունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ հիմա իշխանության ներկայացուցիչները հայտարարություններ են անում, որոնք հատուկ են ընդդիմադիր թերթին: «Եթե ամենը, ինչ հիմա ասվում է, ասվեր ընդդիմադիր թերթի կողմից, դա զարմանալի չէր լինի: Բայց այն, թե պետության ղեկավարն ինչպես է արձագանքում համացանցում քաղաքացու գրառմանը, զարմացնում է: Հասկանալի չէ, թե այդ ինչ կարծիք է հայտնվել, որն ընկալվել է որպես տարածքի հանձնում»,- նշեց նա:
Ալավերդյանը հավելեց, որ մանիպուլյացիայի տեխնոլոգիաները, որոնք արդեն մեկ տարի կիրառվում են, հանրությանը շեղում են նրանից, ինչի մասին խոսվել էր Ղարաբաղում, եւ այս իրավիճակը նման է գաղտնալսման դեպքին, երբ կատարվեց զրույցի էությունը մի կողմ թողնելու փորձ: «Վարչապետն ասում է, որ մեծ խումբ է եղել, իսկ զրույցը՝ գաղտնի: Հետո հետեւում են հայտարարություններ այն մասին, որ ինչ-որ մեկն ասել է այն մասին, որ Հայաստանը պատրաստ է տարածքներ հանձնել: Ինձ մտահոգում է երկրի ղեկավարության վարքագծի թե՛ ոճը, թե՛ էությունը»,- պարզաբանեց նա:
Լարիսա Ալավերդյանը հավելեց, որ գաղտնի է մնում նաեւ այն, թե ինչպիսին է իշխանությունների երկարաժամկետ ծրագիրը: «Այնպիսին զգացողություն է, թե իշխանությունները անհանգստության մթնոլորտի կարիք ունեն: Իշխանությունների կողմնակիցները պետք է անհանգստանան հակառակորդների գործողություններով, իսկ վերջինները պետք է անհանգստանան կողմնակիցների գործողություններով: Թվում է, որ այս գործընթացը կշարունակվի»,- եզրափակեց իրավապաշտպանը: