Ինչու են Միշա Գալուստյանին արտաքսում Հոլիվուդից
Ռուսաստանում հայտնի հաղորդավար, «Comedy Club»-ի անդամ Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի էջում հրապարակել է դերասան Միխայիլ Գալուստյանի զվարճալի հարցաքննության տեսագրությունը։
Հոլովակում նկատվում է, որ Միխայիլը որոշակի արտասանություն է նմանակում և փորձում է պատասխանել միգրացիոն ծառայության հարցերին, սակայն դա նրան դժվարությամբ է հաջողվում։ «Սե՞ռը»,- հարցնում է կադրում լսվող ձայնը (անգլերենում «sex»), ինչին Միխայիլը պատասխանում է. «Ոչ մի սեքս։ Ինչ ուզեք, բացի դրանից»:
«Միշա Գալուստյանը շուտով կմեկնի ԱՄՆ՝ Կոհեն եղբայրների նոր ֆիլմի նկարահանումներին»,- գրել է Գարիկը։ Ակնհայտ է, որ նա կատակում է, և միգրացիոն ծառայության հետ զրույցը տեսագրել են նոր սիթքոմի համար, ենթադրել են որոշ հետևորդներ։ «Միշային պատրաստում ենք Լոս Անջելեսի միգրացիոն ծառայությունների հետ շփմանը։ Առայժմ Հոլիվուդից արտաքսման հոտ եմ առնում»,- գրել է Մարտիրոսյանը։
Դատելով տեսանյութից՝ Գալուստյանը կարիք ունի լավացնել լեզվական կարողությունները, հակառակ դեպքում Հոլիվուդի մասին խոսք չի կարող լինել։
Տեսանյութն՝ այստեղ: