Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ. Norway Chess
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess սուպերմրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով 68-րդ քայլում ոչ ոքի ավարտեց դասական պարտիան աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։
Մրցակարգով դասական պարտիայում հաղթող չունենալու դեպքում, նշանակվում է կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիա, որը կմեկնարկի մի քանի րոպե հետո։
Երկու գրոսմայստերներն էլ առաջին տուրի դասական պարտիաներն ավարտել էին ոչ ոքի, իսկ կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիայում հաղթանակ տարել։