Առաջաձոր գյուղում գողացել են անչափահաս տղայի հեծանիվը. Պարզվել է հեղինակը 18-ամյա աղջիկ է
Հունիսի 4-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Կապանի բաժնում մի կին հաղորդում է տվել, որ մայիսի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Առաջաձոր գյուղի իր տան դիմացի փողոցից գողացել են անչափահաս որդուն պատկանող հեծանիվը՝ պատճառելով մոտ 40.000 դրամի վնաս:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 18-ամյա մի քաղաքացուհի, որը ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 20.20-ին, ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն եւ ներկայացրել գողոնը: