Խոշոր հրդեհ Վարդաքարում. այրվել է անասնակերն ու մարագը. Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ (տեսանյութ)
Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 3-ին, ժամը 15:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Վարդաքար գյուղի 12-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդաքար գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:32-ին, մարվել՝ 01:42-ին: Այրվել են մարագի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ, ջերմահարվել՝ 80 քմ և բակում՝ պահեստավորած մոտ 2000 հակ անասնակեր: