Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարին. Քննարկվել են ԵՊՀ 100-ամյաի միջոցառումները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը եւ փոխնախարար Գրիշա Թամրազյանն այսօր այցելել են համալսարան եւ ԵՊՀ ղեկավարության հետ քննարկել համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումների վերաբերյալ հարցեր:
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին եւ փոխնախարարին դիմավորեցին ԵՊՀ պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը եւ Արսեն Բաբաջանյանը, ապա նրանց ուղեկցեցին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատասենյակ, որտեղ քննարկվեցին ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներին առնչվող հարցեր:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը, քարտուղար Արթուր Իսրայելյանը, ԵՊՀ պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը, Արսեն Բաբաջանյանը, Ռուբեն Մարկոսյանը եւ Արարատ Մալխասյանը, ինչպես նաեւ ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը եւ գիտքարտուղար Լեւոն Հովսեփյանը: