Ալեն Սիմոնյանի ապօրինի հարստանալ-չհարստանալու հարցի իրավական գնահատական տալու է քննիչը. Իոաննիսյան
Ալեն Սիմոնյանը առավոտյան ապացուցեց, որ ինքը կեղծ հայտարարագիր է ներկայացրել ոչ միայն Էթիկայի հանձնաժողով, այլեւ ԿԸՀ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն՝ անդրադառնալով հայտարարագրերի մասին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությանը:
«Ավելին, իր ունեցվածքի մասին ասածն ու հայտարարագրում գրվածը, կրկին, հակասում է իրար:
Հ.Գ. Եթե ԱԺ փոխխոսնակը շարունակի խոսել այս հռետորաբանությամբ, ապա նեողություն խնդրողն ինքն է լինելու:
Իսկ Ալենի ապօրինի հարստանալ-չհարստանալու հարցի իրավական գնահատական տալու է քննիչը»,-ընդգծել է նա: