«Տեցի կռուգ»-ում բախվել են Mercedes-ները. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
Երեւանում, այսօր՝ հունիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։10-ի սահմաններում Արցախի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Տեցի կռուգ»-ում, բախվել են Mercedes մակնիշի 35 ՍQ 824 համարանիշի և Mercedes մակնիշի 35 FG 595 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։