Սիլիկյան թաղամասի մոտ վագոն տնակն ամբողջությամբ այրվել է. դեպքի վայր է ժամանել 2 մարտական հաշվարկ
Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 2-ին, ժամը 21:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան-Հաղթանակ ավտոճանապարհին՝ «Արվասար» ռեստորանի մոտակայքում, այրվում է չբնակեցված վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:46-ին, մարվել՝ 22:30-ին:
Չբնակեցված վագոն-տնակն ամբողջությամբ (15 քմ) այրվել է: