Արցախում կայացավ չճանաչված երկրների Եվրոպայի առաջնության բացումը (լուսանկարներ)
Հունիսի 1-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացավ չճանաչված երկրների Եվրոպայի առաջնության բացման արարողությունը:
Մրցաշարն անցկացվելու է հունիսի 1-9-ը և պատմության մեջ առաջին անգամ կկայանա չորս տարբեր քաղաքներում՝ Ստեփանակերտ, Ասկերան, Մարտունի և Մարտակերտ:
Առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն հունիսի 2-ին։ Խմբային փուլը կավարտվի հունիսի 4-ին,իսկ հունիսի 6-ին կկայանան կիսաեզրափակիչ խաղերը:
Եզրափակիչ հանդիպումը նախատեսված է հունիսի 9-ին։
A խմբում կլինեն Աբխազիայի, Չամերիայի, Սապմիի և Արցախի թիմերը։
B խմբում Արևմտյան Հայաստանի հավաքականի հետ ընդգրկված են Պադանիայի, Շեկելիլենդի և Հարավային Օսիայի հավաքականները: