Արարատում «ՎԱԶ 21099»-ը դուրս է եկել ճանապարհից և գլխիվայր հայտնվել խաղողի այգում
Արարատի մարզում, այսօր` հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։00-ի սահմաններում Նարեկ գյուղի բնակիչ՝ 38-ամյա Հակոբ Հ.-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի 35 XT 064 համարանիշի ավտոմեքենայով Վերին Արտաշատ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր հայտնվել խաղաղի այգում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Հակոբ Հ.-ն աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության Արարատի մարզի «Արաքս» մասնաճյուղում։