«Չելսին» չի խանգարի Սարիին գլխավորել «Յուվենտուսը»
Լոնդոնի «Չելսին» չի խանգարի թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հեռանալուն։ Իտալացի մասնագետը ցանկանում է աշխատել «Յուվենտուսում», որի ղեկավարությունը հետաքրքրված է նրա ծառայություններով, հաղորդում է Goal.com-ը։
Անգլիական ակումբից պայմանագրի խզման համաձայնություն ստանալուց հետո Սարիի գործակալը բանակցությունների է մեկնել Թուրին։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի հրաժարականից հետո «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է։
Սարին «Չելսին» գլխավորել է 2018թ․ հուլիսին՝ փոխարինելով իտալացի Անտոնիո Կոնտեին։ Լոնդոնյան ակումբը նրա ղեկավարությամբ դարձավ Եվրոպայի լիգայի գավաթակիր, Անգլիայի Պրեմյեր լիգայում գրավեց երրորդ տեղը՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։