«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովը երրորդ շրջանում է
Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջանում ռուսաստանցի Կարեն Խաչանովը մրցեց ֆրանսիացի Գրեգուար Բարերի հետ։ Հայ թենիսիստն առավելության հասավ 6:3, 7:6 (8:6), 0:6, 7:5 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ 45 րոպե։ «Ռոլան Գարոսում» Խաչանովն ունի 10-րդ համարը։
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի սլովակ Մարտին Կլիժանի եւ ֆրանսիացի Լյուկա Պուիի դիմակայության հաղթողը։
«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 42,6 միլիոն եվրո է։