Երևան-Սևան ճանապարհին «ԲՄՎ»–ն հարվածել է ճամփեզրի ծառին. 26-ամյա վարորդը մահացել է
Մայիսի 28-ին, ժամը 20։10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 19-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հարվածել ճամփեզրի ծառին. 26-ամյա վարորդ Արսեն Ղարիբյանը տեղում մահացել է: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։ Կատարվում է քննություն։