Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը փակ է բեռնատարների և ավտոբուսների համար
ՀՀ տարածքում մայիսի 27-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները.
Ստեփանավան-Տաշիր-Գոգավան
Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: