Իսրայելը հրթիռային հարված է հասցրել սիրիական Էլ-Քունեյթրա քաղաքի ծայրամասերի ուղղությամբ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարված են հասցրել սիրիական Էլ-Քունեյթրա քաղաքի ծայրամասերի ուղղությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով SANA-ին:
Արդյունքում մի քանի մարդ վնասվածք է ստացել, մեկ ռազմական ավտոմեքենա է վնասվել:
Ընդ որում, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ սիրիական հակաօդային պաշտպանական սարք է խոցել՝ ի պատասխան զենիթային կրակի, որը բացվել է իսրայելական կործանիչի ուղղությամբ: