«Հեռանկարային նպատակների բարձրաձայնման արդյունքում ես հնարավոր է՝ հեռացվեմ աշխատանքից». գյուղատնտեսության փոխնախարար
Այսօր «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը հանդես եկավ հետևյալ հարցադրումով՝ «Ի՞նչ ենք ունենալու 10 տարի հետո գյուղատնտեսությունում: Կուզեի 7 ցուցանիշ կամ հեռանկարային նպատակ նշել, սակայն սա շատ պատասխանատու հայտարարություն է և պարոն վարչապետը դրանից հետո ինձ կարող է դուրս անել գործից:
Առաջին՝ մեր նպատակն է, որ 10 տարի հետո կամ ավելի շուտ մեր գյուղացիական տնտեսությունն ունենա տարեկան նվազագույնը 5 մլն դրամ եկամուտ: Երկրորդ ցուցանիշն այն է, որ գյուատնտեսության ոլորտում համախառն արտադրանքը պետք է լինի 3 տրլն դրամից ոչ պակաս:
Երրորդ ցուցանիշն այն է, որ մեր արտահանումը պետք է 1 մլրդ դոլարից պակաս չլինի
Չորրորդը կապված է մեր ինքնաբավության հետ. ինքնաբավությունը պետք է հասնի 70-80 տոկոսի:
Հաջորդ ցուցանիշն այն է, որ մենք կարծում ենք, որ գյուղատնտեսությունը հնարավոր չէ զարգացնել առանց գյուղի զարգացման: Մենք պետք է զարգացնենք ագրոտուրիզմը և նպատակ ունենք կառուցելու ոչ կապաս քան 10 էկովիլիջներ մեր համայնքներում:
Այս ամենը հնարավոր չի լինելու, եթե մենք հնարավորինս չֆինանսավորենք ագրարային կրթությունը և գիտությունը:
Մենք կանխատեսում ենք, որ պետության կողմից գյուղատնտեսությանը տրվող աջակցության առնվազն 1/3-ը պետք է օգտագործենք այդ նպատակների համար»: